Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԱՅԴ Ո՞ՒՐ` ԱՌԱՆՑ ՄԵԶ

ԱՅԴ Ո՞ՒՐ` ԱՌԱՆՑ ՄԵԶ
10.02.2012 | 00:00

ՀՀԿ կանանց խորհրդի «պոխաժդենյան» դեպ Ծաղկաձոր, հանդիպելու իրենց ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եղել է, այնքան անկեղծ, այնքան կանացի, այնքան անմիջական ու «բեզ գալստուկա», որ կանանցից մեկը (Աշտարակից` 60-ին մոտ տիկին Վարդուհին) իրեն թույլ է տվել թափանցիկ, հրապարակային, ահավոր անկեղծ հարց ուղղել Սերժ Սարգսյանին.
-Պարոն նախագահ, էստեղ ասում են` ՀՀԿ համամասնական ցուցակում մինչև քառասուն տարեկան կանայք են ընդգրկվելու։ Հիմա ի՞նչ, նրանց ԱԺ եք տանելո՞ւ, թե՞ ուր...
Իրեն հատուկ օլիմպիական հանգստությամբ ՀՀԿ առաջնորդն ասել է.
-Տիկին Վարդուհի, մինչև այժմ մենք քաղաքականապես ոչ հասուն որևէ մարդու առնչությամբ որևէ որոշում կայացրե՞լ ենք:
-Ո՜չ,- բացականչել են հայոց-ՀՀԿ փափկասուն կանայք միաբերան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ